-
«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի «Հարգանքի տուրք» ծրագրում այս տարի կնշվեն ՅՈՒՐԻ ԵՐԶՆԿՅԱՆԻ, ՖՐՈՒՆԶԵ ԴՈՎԼԱԹՅԱՆԻ և ԱՆԴՐԵՅ ՏԱՐԿՈՎՍԿՈՒ հոբելյանները: Նշանավորելով Յուրի Երզնկյանի ոչ միայն ռեժիսորական, այլև մանկավարժական բեղուն գործունեությունը` նրա 90-ամյակին նվիրված ծրագրում կընդգրկվեն անվանի ռեժիսորի և նրա աշակերտների գործերը:
-
«Սիրիահայ զինվորի մահվան մանրամասները ցնցել են ողջ հայկական համայնքը», - տեղեկացրել է սիրիահայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը:
-
Գերմանացի հոգեբան Մարտին Գրյունդլը կռահել է Ռաֆայելի «Սիքստինյան տիրամոր» հմայքի գաղտնիքը: Այս մասին հայտնել է Euromag-ը: Գրյունդլը նշել է, որ նկարի աչք շոյող հմայքի գաղտնիքը` նրանում թաքցված աններդաշնակություն է, իսկ անսովոր ազդեցությունը` մանկական դիմագծերով դեմքի ու հասուն կնոջ մարմնի համատեղումը:
-
Ուրուգվայի ուժեղ ընտրանու հետ բավականին լավ որակի ֆուտբոլ ցույց տալուց հետո (1:1) Ռուսաստանի ընտրանին Լիտվայի ազգայինի հետ հանդիպումում միանգամից գցեց երկրպագուների տրամադրությունը` թողնելով չափազանց միջակ կարգի թիմի տպավորություն:
-
Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ֊վածի 4-րդ կետով, այսօր հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:
-
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում ընդգրկված են Վիկտոր Կոսակովսկու «Կեցցեն հակապատկերները», որը 2011-ի Վենետիկի կինոփառատոնի բացման ֆիլմն էր, Ագնեշկա Հոլանդի «Խավարում»-ը, որը 2012-ի «Օսկար»-ի հինգ նոմինանտներից էր, Քրիստիան Պետզոլդի «Բարբարա»-ն , որը 2012-ի Բեռլինի կինոփառատոնում արժանացավ «Արծաթե Արջ» մրցանակին:
-
Լեհ կինոռեժիսոր ԱԳՆԵՇԿԱ ՀՈԼԱՆԴԸ ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Փարաջանովյան թալեր» մրցանակի:
Ինչպես նշեց փառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ, Ագնեշկա Հոլանդը ավարտել է ոչ թե լեհական հայտնի Լոձի դպրոցը, այլ սովորել է Պրահայում, ավելի շատ ինտերնացիոնալ ռեժիսոր է, կրում է, այսպես ասած, «չեխական գարնան» ազդեցությունը:
-
«Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի «Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ներկայացվում են տարբեր միջազգային փառատոններում մրցանակների արժանացած տարվա լավագույն ֆիլմերը:
-
Հունիսի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հադրութի զորամասերից մեկում մահացել է Գյումրու զինկոմիսարիատից զորակոչված Սարո Սամվելյանը: Զինվորը, ով 10 օր առաջ էր արձակուրդից վերադարձել զորամաս, սոցիալապես ապահով ընտանիքից էր և բանակ էր զորակոչվել անցած աշնանը:
-
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը կոչ է արել սիրիական Հուլայում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ անցկացնել հետաքննություն։ Հունիսի 1-ին ընդունված բավականին խիստ բանաձևին Ժնևում հավանություն են տվել հանձնաժողովի կազմի մեջ մտնող 47 երկրներից 41-ը։ Որոշմանը դեմ են քվեարկել Ռուսաստանի Դաշնությունը, Չինաստանը, Կուբան։